Վրաստանում կորոնավիրուսի 1161 նոր դեպք է գրանցվել

Հոկտեմբերի 1-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1 161 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը տրամադրվում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում, փոխանցում է jnews.ge-ն:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 2 292 մարդ, մահացել է 33 պացիենտ: Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 617 753, այստեղից ապաքինվել է 589 791 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 9 038: Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 22 107 փորձարկում, այդ թվում 11 626-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 10 481-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 5,27% է, վերջին 14 օրվանը՝ 5,42%, վերջին 7 օրվանը՝ 4,92%: Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 1 813 679 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 5 159 պացիենտ: Կարանտինի ռեժիմում գտնվում է 31 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 4 102 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 675 անձ: Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: