Արցախում կորոնավիրուսի թեստավորման 35 նմուշառում է իրականացվել

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ օրվա ընթացքում նոր կորոնավիրուսի թեստավորման 35 նմուշառում է իրականացվել, որոնք հետազոտության նպատակով ուղարկվելու են Հայաստան, տեղեկացնում են Տեղեկատվական շտաբից։

Թեստավորման արդյունքները պարզ կլինեն վաղը: Հիշեցնենք, որ առայսօր Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակի 7 դեպք, որից 2-ն արդեն բուժվել են: