Հնդկաստանում կորոնավիրուսով վարակվածների թվի աճի նոր ռեկորդ է արձանագրվել

Հնդկաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը վերջին օրն աճել Է 96 551-ով, դա երկրում ամենամեծ թռիչքն Է համավարակի ամբողջ ընթացքում եւ արդեն երկրորդ հակառեկորդն անընդմեջ:

Ինչպես սեպտեմբերի 11-ին իր կայքում հայտնել Է Հնդկաստանի առողջապահության եւ ընտանիքի բարեկեցության նախարարությունը, երկրում ախտահարվածների թիվը հասել Է 4 562 414-ի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նախորդ հակառեկորդը նշվել Է սեպտեմբերի 10-ին եւ կազմել 95 735: Հնդկաստանն օգոստոսի 4-ից մնում Է աշխարհի առաջատարը ախտահարվածների օրական թվով: Այս երկիրն զբաղեցնում Է աշխարհում երկրորդ տեղը վարակվածների ընդհանուր թվով՝ զիջելով սոսկ ԱՄՆ-ին (6 397 227):

Առողջապահության նախարարության տվյալներով՝ նոր վարակից մահացու վախճանների քանակը մեկ օրում ավելացել Է 1 109-ով եւ հասել 76 271-ի: Այդ ցուցանիշով Հնդկաստանն աշխարհում երրորդ տեղում Է ԱՄՆ-ից (191 789) եւ Բրազիլիայից (129 522) հետո:

Ինչպես հայտնել Է գերատեսչությունը, Հնդկաստանում բուժում Է անցնում 943 480 հիվանդ, առողջացել Է 3 542 663 մարդ: Առավել մեծ թվով ախտահարվածներ են նշվել Մահարաշթրայի (990 795 հիվանդացած), Անդհրա Փրադեշի (537 687), Թամիլանդի (486 052) նահանգներում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: