2020-ին ՀՀ-ում միանգամից 2 դիակիզարան կբացվի. Panarmenian.net

2020-ին ՀՀ-ում միանգամից 2 դիակիզարան կբացվի. Panarmenian.net
2020-ին ՀՀ-ում միանգամից 2 դիակիզարան կբացվի. Panarmenian.net

2020-ին ՀՀ-ում միանգամից 2 դիակիզարան կբացվի:

Այդ մասին PanARMENIAN.Net –ի հետ զրույցում հայտարարել է «Բնակչության հատուկ սպասարակում» ՀՈԱԿ-ի տնօրեն Արման Իսկանդարյանը:

«Մենք ուսումնասիրել ենք այդ ոլորտի օրենսդրությունը, օրենքի հետ կապված ոչ մի խնդիր չենք տեսնում: Կան ներդրողներ, որոնց հետաքրքրում է սա, նրանք պատրաստ են գումար ներդնել և դիակիզարան բացել: 2020-ին Հայաստանում 2 դիակիզարան կբացվի»,-ասել է Իսկանդարյանը՝ հավելելով, որ ներդրողներն ուսումնասիրել են հարցը և եկել այն եզրակացության, որ ՀՀ-ում կա նման պահանջարկ:

«Մարդիկ պետք է ընտրության հնարավորություն ունենան: Եվ կարևոր չէ, թե ինչպիսին է այս հարցում եկեղեցու կամ որոշ քաղաքացիների մոտեցումը, մարդիկ պետք է ընտրության հնարավորություն ունենան: Մենք ուեցել ենք դեպքեր, երբ մարդիկ դին տարել են Մոսկվա, այնտեղ հրկիզել են և աճյունի հետ վերադարձել, քանի որ այստեղ դա հնարավոր չէր անել»,-ասել է տնօրենը:

Նա հավելել է, որ դիակիզումը ավանդական հուղարկավորությունից քիչ ծախսեր է պահանջում:

Մանրամասները՝ այստեղ