Գազավորված ըմպելիքի արտադրամասը կվերսկսի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է անհատ ձեռնարկատերեր Հայրապետ Զաքարյանին պատկանող գազավորված ըմպելիքի (Արմավիրի մարզ, ք. Էջմիածին) արտադրամասի կասեցումը: Ստուգմամբ հաստատվել է, որ տնտեսավարողը շտկել է արտադրամասում արձանագրված սանիտրահիգիենիկ նորմերի խախտումները: Այդ մասին տեղեկացնում են տեսչական մարմնից: