Վաղարշակ Հարությունյանը նշանակվել է պաշտպանության նախարար

ՀՀ նախագահի հրամանագրով Վաղարշակ Հարությունյանը նշանակվել է պաշտպանության նախարար։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Վաղարշակ Հարությունյանին նշանակել պաշտպանության նախարար»,- նշվում է նախագահի հրամանագրում:

Մեկ այլ հրամանագրով Դավիթ Տոնոյանն ազատվել է պաշտպանության նախարարի պաշտոնից: