Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի սահմանամերձ գյուղերի գնդակոծումը որակվել է որպես միջազգային ահաբեկչություն

Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի սահմանամերձ գյուղերի գնդակոծումը որակվել է որպես միջազգային ահաբեկչություն
Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի սահմանամերձ գյուղերի գնդակոծումը որակվել է որպես միջազգային ահաբեկչություն

Հայ-ադրբեջանական հրադադարի՝ 1994 թվականի մայիսի 5-ի պայմանագիրը խախտելով Ադրբեջանի զինված ուժերի կողմից 2014 թվականի հունիս-օգոստոս ամիսներին Հայաստանի սահմանամերձ գյուղերի գնդակոծումը` ուղղված ՀՀ քաղաքացիներին ոչնչացնելուն, նրանց մարմնական վնասվածքներ պատճառելուն, բնակավայրերի ճանապարհների, հաղորդակցման, կապի միջոցները վնասելուն որակվել է որպես միջազգային ահաբեկչություն: Այս մասին «Փաստինֆո»-ին տեղեկացրեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը` նշելով, որ ահաբեկչության թիրախ են […]

Հայ-ադրբեջանական հրադադարի՝ 1994 թվականի մայիսի 5-ի պայմանագիրը խախտելով Ադրբեջանի զինված ուժերի կողմից 2014 թվականի հունիս-օգոստոս ամիսներին Հայաստանի սահմանամերձ գյուղերի գնդակոծումը` ուղղված ՀՀ քաղաքացիներին ոչնչացնելուն, նրանց մարմնական վնասվածքներ պատճառելուն, բնակավայրերի ճանապարհների, հաղորդակցման, կապի միջոցները վնասելուն որակվել է որպես միջազգային ահաբեկչություն: Այս մասին «Փաստինֆո»-ին տեղեկացրեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը` նշելով, որ ահաբեկչության թիրախ են դարձել Տավուշի մարզի շուրջ 13 գյուղ:

«Խախտելով հրադադարի մասին պայմանագիրը` պատերազմ հրահրելու, Հայաստանի ներքին վիճակն ապակայունացնելու նպատակով Տավուշի մարզին սահմանակից ադրբեջանական զինված ուժերի մարտական հենակետերից 2014 թվականի հունիս-օգոստոս ամիսներին պարբերաբար գնդակոծվել են Տավուշի մարզի մի շարք գյուղեր: Մասնավորապես` տարբեր տեսակի զենքերից, այդ թվում` ականանետերից, խոշոր տրամաչափի գնդացիրներից, զենիթաինքնագնաց կայաններից արձակված բազմաթիվ կրակահերթերի միջոցով հայկական սահմանամերձ մի շարք գյուղերում իրականացվել են պայթյուններ եւ հրկիզումներ` ուղղված Հայաստանի քաղաքացիների ֆիզիկական ոչնչացմանն ու վնասվածքներ պատճառելուն, բնակավայրերի շինությունները, կառույցները, ճանապարհներն ու հաղորդակցության միջոցները, ցանքատարածությունները ոչնչացնելուն», – ասաց մամուլի քարտուղարը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.pastinfo.am/hy/node/49541