«Խիստ մտահոգիչ է Ոստիկանության՝ «Ադեկվադ» կուսակցության նկատմամբ պահվածքը»․ Դանիել Իոաննիսյան

«Խիստ մտահոգիչ է Ոստիկանության՝ «Ադեկվադ» կուսակցության նկատմամբ պահվածքը»․ Դանիել Իոաննիսյան
«Խիստ մտահոգիչ է Ոստիկանության՝ «Ադեկվադ» կուսակցության նկատմամբ պահվածքը»․ Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի ղեկավար Դանիել Իոաննիսյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում կատարել է հետևյալ գրառումը։

«Երբեք չէի մտածում որ կգրեմ սա:

Խիստ մտահոգիչ է Ոստիկանության՝ «Ադեկվադ» կուսակցության նկատմամբ պահվածքը, որը զուգորդվում է գործող օրենքների ակնհայտ խախտումներով:

Հավատացած լինելով, որ վարչապետի կողմից քաղաքական հետապնդումներ իրականացնելու որևէ հրահանգ չկա, չեմ կարողանում հասկանամ, թե ինչո՞ւ են ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ նման պահված դրսևորում՝ վարկաբեկելով հեղափոխության արժեքները:

Եվս մեկ անգամ ուզում եմ հիշեցնեմ, որ ոստիկանության ծառայողի կողմից օրենքի խախտումը չի կարող լինել «հանուն լավ նպատակի», քանի որ լավ նպատակը ոստիկանության առջև դրել է Ազգային ժողովը՝ համապատասխան օրենքներով»: