«Չի կարող 20 տարվա փչացրածը 20 օրում դզվել». Արթուր Վանեցյան. «Շանթ»

«Չի կարող 20 տարվա փչացրածը 20 օրում դզվել». Արթուր Վանեցյան. «Շանթ»
«Չի կարող 20 տարվա փչացրածը 20 օրում դզվել». Արթուր Վանեցյան. «Շանթ»

«Հայաստան-Ջիբրալթար ֆուտբոլային խաղը շատ խորը մասնագիտական վերլուծության է ենթարկվել»:

Այդ մասին shantnews.am-ի փոխանցմամբ, լրագրողների հետ զրույցում այսօր ասել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը:

Նրա խոսքերով՝ առաջիկայում կներկայացվի երկարաժամկետ ծրագիր մանկապատանեկան ֆուտբոլը զարգացնելու համար:

«Անհրաժեշտ է պատրաստել պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ, որոնցից գլխավոր մարզիչը կկարողանա ընտրություն կատարել»,- ասել է Վանեցյանը:

Նրա  կարծիքով՝ այդ երկարաժամկետ ծրագրի առաջին պտուղները հնարավոր կլինի տեսնել 4-5 տարի հետո:

«Սպասել, որ միանգամից, մի քանի օրում կլինեն արդյունքներ, միամտություն է: Չի կարող 20 տարվա փչացրածը 20 օրում դզվել»,- նշել է Վանեցյանը: