Բերման է ենթարկվել 113 տրանսպորտային միջոց

Բերման է ենթարկվել 113 տրանսպորտային միջոց
Բերման է ենթարկվել 113 տրանսպորտային միջոց

Ուժեղացված ծառայության շրջանակներում կատարելով ՀՀ ոստիկանության պետի հանձնարարականը` ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները հունիսի 11-ից 17-ն ընկած ժամանակահատվածում Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք են բերման ենթարկել 113 տրանսպորտային միջոց:

Մեքենաներից 37-ի խլացուցիչները առանց համապատասխան թույլտվության վերասարքավորած են եղել աղմուկով երթևեկելու համար, 32 վարորդ մեքենաները վարել են ոչ սթափ վիճակում, 40 տրանսպորտային միջոց վարել են առանց համապատասխան փաստաթղթերի, իսկ 4 մեքենաների վրա տեղադրված են եղել գերհզոր հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումներ:

Նշված վարորդների նկատմամբ կազմվել են համապատասխան վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ:

ՏԵՍԱՆՅՈՒԹ

© Medialab.am