Ինքնասպանություն երեք կրակոցով

Ինքնասպանություն երեք կրակոցով
Ինքնասպանություն երեք կրակոցով

Մայիսի 24-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (նստավայրը` Ստեփանակերտ) կսկսվի զինծառայող Հայկ Կալեյանի մահվան գործով դատավարությունը:

Ամբողջ նախաքննության ընթացքում Կալեյանները գործի քննությանը հետևել են առանց ներկայացուցչի, թեև հնարավորություն ունեցել են ներգրավել “Ժառանգություն” կուսակցության օգնությամբ տրամադրված փաստաբանին, ում դիմել էին, սակայն զինծառայողի ծնողների հավաստմամբ գործի քննությունը վարող ՀՀ ՊՆ 1-ին կայազորային քննչական բաժնի 2-րդ բաժանմունքի պետ, ՀԿԳ քննիչ Վահան Հովհաննիսյանը ծնողներին խորհուրդ է տվել հրաժարվել փաստաբանից.

 

«Մեզ ասեց. ձեզ փաստաբան պետք չի, ես եմ ձեր փաստաբանը, մենք էլ հրաժարվեցինք», պատմեց Նվարդ Պետրոսյանը, սակայն քննիչ Հովհաննիսյանը մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում հրաժարվեց, թե նման բան է ասել:

 

18 ամյա Հայկ Կալեյանը ՀՀ Զինված ուժերում հասցրեց ծառայել ընդամենը 74 օր: Նա բանակ էր զորակոչվել Գեղարքունիքի մարզի Սեւանի տարածքային զինկոմիսարիատից 2012թ հունիսի 25-ին, ծառայությունն անցկացրել է ԼՂՀ Մարտունի 3 զորամասում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ