Ալւևը չի բացառում պայմանագրի նախաստորագրումը, վերստին կրկնում է նախապայմանները

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ հնարավոր է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը նախաստորագրվի։ Նրա խոսքով՝ Բաքուն նման առաջարկ արել է Աբու Դաբիում կայացած հանդիպման ժամանակ։

«Սակայն փաստաթղթի նախաստորագրումը դեռ չի նշանակում վերջնական ստորագրում։ Մի բան է՝ բանավոր համաձայնություն հայտնելը, և բոլորովին այլ՝ պայմանագրի յուրաքանչյուր էջի ստորագրումը։ Կարծում եմ, խաղաղության համաձայնագրին շատ մոտ ենք», – նշել է Ալիևը՝ կրկին շեշտելով Ադրբեջանի նախապայմանները՝ Հայաստանի սահմանադրության փոփոխություն և Մինսկի խմբի վերջնական լուծարում։