Հայաստանի կողմից ԱՄՆ միջուկային տեխնոլոգիայի ընտրությունը հարցեր է առաջացնում Ռուսաստանում. Զախարովա

Հայաստանի կողմից ԱՄՆ միջուկային տեխնոլոգիայի ընտրությունը հարցեր է առաջացնում Ռուսաստանում, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօրվա ճեպազրույցի ընթացքում, հայտնում է APA-ի Մոսկվայի բյուրոն։

Նրա խոսքով՝ Հայաստանը, անկասկած, ազատ է համագործակցել ցանկացած գործընկերոջ հետ, որը նպատակահարմար կհամարի։ «Սակայն ամերիկյան միջուկային տեխնոլոգիայի ընտրությունն իսկապես հարցեր է առաջացնում»,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ խոսնակը։

Զախարովան նշել է, որ ԱՄՆ-ի կողմից առաջարկվող փոքր ատոմակայանները Միացյալ Նահանգների տարածքում գոյություն չունեն։
«Ընդհանուր առմամբ դրանք գոյություն չունեն՝ միայն թղթի վրա»,- ասել է նա։

Նշենք, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի՝ Երևան կատարած այցի ընթացքում ստորագրվել է ատոմակայանի կառուցման վերաբերյալ հուշագիր։