28-ամյա աղջիկը թոշակառու հարևանուհուց գողացած բանկային քարտով 300.000 դրամ է կանխիկացրել․ Տեսանյութ

Հուլիսի 6-ին ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները օպերատիվ ճանապարհով փաստական տվյալներ քին ձեռք բերել, որ Աջափնյակ վարչական շրջանում բնակվող 28-ամյա մի աղջիկ թոշակառու հարևանուհու տնից գողություն է արել։

Նախնական տվյալներով՝ դարակից հափշտակել է բանկային քարտը, որի հետ եղել է նաև գաղտնաբառը: Ապա վարչական շրջանի մի բանկոմատից , քննությանը հայտնի տվյալներով՝ 300 հազար դրամ է կանխիկացրել։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Օպերատիվ տվյալների իրացման արդյունքում  կասկածվողը նույն օրը, ժամը 12-ի սահմաններում, հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին։

Նա տվել է խոստովանական բացատրություն։ Ձեռնարկվում են միջոցառումներ`տարեց կնոջ բանկային քարտը հայտնաբերելու ուղղությամբ։ Քննությունը շարունակվում է։ 

Այդ մասին ոստիկանության լրատվական ծառայությունից։