Մահացել է Երվանդ Մանարյանը

 95 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան Երվանդ Մանարյանը։

Մանարյանը նկարահանվել է մի շարք հայտնի ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Հարսնացուն Հյուսիսից», «Քաոս», «Մորգանի խնամին» և այլն: Նկարահանվել է վավերագրական ֆիլմերում, որպես դերասան և ռեժիսոր աշխատել է Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում և Գ. Սունդուկյանի թատրոնում։

2003 թվականին Երվանդ Մանարյանին շնորհվել է ՀՀ արվեստի վաստակավոր արտիստի կոչում, իսկ 2005-ին՝  ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակ: 2018 թվականին Երվանդ Մանարյանին շնորհվել է ՀՀ ժողովրդական արտիստի կոչում։ 

Սիրված դերասան եւ ռեժիսոր Երվանդ Մանարյանը մշտապես աչքի է ընկել իր քաղաքացիական դիրքորոշմամբ, արդարության համար պայքարում։

«Միայն արվեստագետ չեմ, քաղաքացի եմ»,-ասել է մաեստրո Երվանդ Մանարյանը։