Դանիական հանրային հեռուստաընկերությամբ կա մանկական հաղորդում, որի ժամանակ մեծահասակները մերկանում են և պատասխանում մարմնի մասին դպրոցականների հարցերին

The New York Times-ը հոդված է հրապարակել դանիական մանկական մի յուրօրինակ հեռուստահաղորդման մասին, որի ժամանակ մի քանի մեծահասակներ ամբողջությամբ մերկանում են մի խումբ երեխաների ներկայությամբ ու պատասխանում իրենց մարմինների մասին նրանց հարցերին։

Այս հեռուստաշոուն մանուկների համար ցուցադրում է հանրային DR Ultra հեռուստաալիքը։ Երկու սեզոն արդեն նկարահանված է և ընդ որում՝ առաջին սեզոնի արդյունքներով այն մեծ պահանաջարկ է վայելում ու Դանիայում ճանաչվել է 2019-ի լավագույն հաղորդումը։

Meduza-ն գրում է, որ հենց The New York Times-ում այդ հոդվածի հրապարակվելուց հետո հաղորդումը սկսել են ակտիվորեն քննարկել համաշխարհային մեդիայում։

Ըստ աղբյուրի, հեռուսաշոուի առաջին սեզոնը նվիրված է եղել կանանց և տղամարդկանց սեռական օրգաններին, իսկ արդեն երկրորդ սեզոնում թեմաներն այլ են՝ մաշկի, մազերի, քաշի, հասակի, դաջվածքների և այլնի մասին։

Մեծահասկաները, որոնք նկարահանվում են հեռուստաշոուում, կամավորներ են, իսկ դպրոցահասակ երեխաները՝ 13-14 տարեկաններ։