Վլադիմիր Զելենսկու գրասենյակը հաստատեց ռուս-ուկրաինական բանակցությունների անցկացումը ուկրաինա-բելառուսական սահմանին՝ Պրիպյատ գետի շրջանում։
Այս մասին հայտնում է Հետքը:
Դրանք կանցնեն «առանց նախապայմանների»։
Ուկրաինայի նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Ալեքսանդր Լուկաշենկոն «իր վրա պատասխանատվություն է վերցրել, որ ուկրաինական պատվիրակության ժամանման, բանակցությունների և վերադարձի ժամանակ, բելառուսական տարածքում տեղակայված բոլոր ինքնաթիռները, ուղղաթիռները և հրթիռները կմնան հողի վրա»։