Մենք վստահ ենք, որ պատրաստ ենք սկսել վիզաների ազատականացման երկխոսությունը. ՀՀ ԱԳ նախարար

Հայկական կողմը վստահ է, որ պատրաստ է Եվրամիության հետ սկսել վիզաների ազատականացման երկխոսությունը, պատրաստ է իր կարողություններով նույնիսկ շատ արագ շարժվել դեպի այդ երկխոսության ավարտ, որի արդյունքն արդեն լինելու է բուն ազատականացումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  ՀՀ Ազգային ժողովում մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության` եկամուտների և ծախսերի կատարողականի նախնական քննարկմանն այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան»-ից Անի Սամսոնյանի հարցին:

«Մենք համարում ենք, որ եկել ենք մի մակարդակի, որպեսզի այդ երկխոսության մեկնարկը տանք: Սա մեր մոտեցումն է, որն ունի համապատասխան արգումենտացիոն հիմք: Մեր գործընկերները նաև ունեն որոշ հարցեր, որոնց մեջ կա տարր, որն անմիջապես Հայաստանին չի վերաբերում, այլ բխում է ընդհանուր միգրացիոն իրավիճակից բխող հարցերից: Մենք պնդում ենք՝ պետք է լիներ, բայց մեր գործընկերները դեռևս ի ցույց են դրել որոշ զգուշություն: Մեզ համար սկզբունքային է, այո, մեզ անհրաժեշտ է սկսել»,-ասաց նախարարը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։