Եվրոստատը ամփոփել է 2020 թ․ առաջին եռամսյակի՝ միգրացիային առնչվող տվյալները, տեղեկացնում են ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովից։
Ըստ այդմ, 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ Եվրամիության անդամ երկրներում առաջին անգամ ապաստան հայցող ՀՀ քաղաքացիների թիվը նվազել է 37 տոկոսով՝ 1025-ից հասնելով 645-ի։ Ամսական կտրվածքով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազման թիվը հունվար ամսին կազմել է 26 տոկոս, փետրվարին՝ 40 տոկոս, իսկ մարտին՝ 47 տոկոս։
Հիշեցնենք, որ ԵՄ արտաքին սահմանները երրորդ երկրների քաղաքացիների համար փակվել էին մարտի 17-ից, ուստի միայն մարտ ամսվա երկրորդ կեսի տվյալներն են ուղղակիորեն պայմանավորված ուղևորությունների՝ համավարակով պայմանավորված սահմանափակումներով։