Իտալիայում երկրաշարժերն ավերել են պատմական հուշարձաններ

Իտալիայում երկրաշարժերն ավերել են պատմական հուշարձաններ
Իտալիայում երկրաշարժերն ավերել են պատմական հուշարձաններ

Երեկ Իտալիայում գրանցվել է երկու երկրաշարժ, որոնց հետևանքով վնասվել են մի շարք պատմական հուշարձաններ: Որոշներն ամբողջովին են ավերվել:

Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, երկու կես է եղել Սան-Ֆելիչե-սուլ-Պանարո քաղաքի խորհրդանիշը համարվող 14-րդ դարի պատմական աշտարակը:

Հռոմի պապը Վատիկանում աղոթել է երկրաշարժի զոհերի համար:

Երկրի կառավարությունն արտակարգ դրություն է հայտարարել:

Ըստ նախնական տվյալների` աղետի հետևանքով 5 մարդ է զոհվել, ևս 50-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել:

© Medialab.am