Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանի համոզմամբ՝ Հայ-թուրքական սահմանի բացման լուրեր տարածելը Թուրքիային անհրաժեշտ են իրենց ժողովրդավարական ցույց տալու համար:
«Ռուսաստանը մտածում է, որ Թուրքիան կարող է ընդգրկվել Եվրասիական միության շրջանակների մեջ, բայց ո՞վ թույլ կտա, դա երազանք է, Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է: Մեր տեղը չեմ տեսնում Եվրասիական միության մեջ, մուսուլմանական երկրներ են մտել, միավորվել: Ալիեւն էլ Եվրամիության հետ դժվարին հարաբերություններ ունի, սա էլ հենց դրդում է Ալիեւին Եվրասիական միության գիրկը»,-այսօր «Հայելի» ակումբում ասաց պարոն Կարապետյանը:
Նրա խոսքով, Ռուսաստանը, գերտերությունների հետ ընկերակցելով, կարող է մի օր էլ հանձնի Հայաստանը.« Որովհետեւ Հայաստանն իրեն պետք է որքանով. սահմաններ են այստեղ, Թուրքիայի հետ հարաբերվելու հետ խնդիր կա, որ այստեղից թույլ չտան Կովկաս ներխուժել»: Պարոն Կարապետյանի համոզմամբ, Ռուսաստանը փորձում է մերձենալ թուրքերի հետ նաեւ Ղրիմի հարցը հաշվի առնելով.«Թուրքիան որոշ առումով տիրակալ է եղել Ղրիմում, Ռուսաստանը հավակնություններ ունի: Ռուսաստանի համար կարեւոր է Թուրքիայի հետ ջերմ, ընկերական հարաբերություններ ունենալ: Մեզ՝ ոչ»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2014/07/07/477706/