Դեկտեմբերի 17-ին, ժամը 19.20-ին, «Սևան» ազգային պարկից ոստիկանության Ճամբարակի բաժին ստացվել է գրություն, որ դեկտեմբերի 6-ի ստուգայցի ժամանակ Դրախտիկ տեղամասում հայտնաբերել են, որ ապօրինի հատել են սոճիներ:
Բաժնի ծառայողները, ստացված տվյալներն իրացնելիս, դեկտեմբերի 20-ին բաժին են հրավիրվել Սևանի 41-ամյա մի բնակչի։ Նա խոստովանել է, որ դեկտեմբերի սկզբներին նշված տեղամասում ապօրինի հատել է երեք սոճի և տեղափոխել իր տուն:
Փայտանյութը մասամբ հայտնաբերվել և ի պահ է հանձնվել «Սևան» ազգային պարկին:
Նախապատրաստվում են նյութեր, տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը: