Քոչարյանին կալանքից ազատելու որոշման դեմ բողոքը մուտք է արվել Վճռաբեկ դատարան

Քոչարյանին կալանքից ազատելու որոշման դեմ բողոքը մուտք է արվել  Վճռաբեկ դատարան
Քոչարյանին կալանքից ազատելու որոշման դեմ բողոքը մուտք է արվել Վճռաբեկ դատարան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշման դեմ Գլխավոր դատախազության ներկայացրած բողոքը մուտք է արվել Վճռաբեկ դատարան: Այդ մասին հայտնում են Դատական դեպարտամենտից:

Ռոբերտ Քոչարյանը ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող՝ 2008թ․ Մարտի 1-ի գործով մեղադրվում էսահմանադրական կարգը տապալելու մեջ։ Հուլիսի 27-ին դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց ընտրեց կալանավորումը: Պաշտպանական կողմը պնդում է, որ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում: Օգոստոսի 13-ին Վերաքննիչ դատարանը բավարարեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների վերաքննիչ բողոքը և բեկանեց Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու՝ առաջին ատյանի դատարանի որոշումը, ինչից հետո Քոչարյանն ազատ արձակվեց։ Քոչարյանի փաստաբան Ռուբեն Սահակյանը լրագրողներին ասել է, որ դատարանն այդ որոշումը կայացրել է՝ հաշվի առնելով Քոչարյանի անձեռնմխելիությունը։ ՀՀ գլխավոր դատախազությունը Քոչարյանին կալանքից ազատ արձակելու ՀՀ վերաքննիչ դատարանի որոշման դեմ բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան: