Տունն առանց պայմանագրի վարձակալության տալու դեպքում տանտերը կարող է տուգանվել․ ՊԵԿ-ը նախագիծ է ներկայացրել. Factor

Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է նախագիծ, որի ընդունման դեպքում անշարժ գույքը առանց պայմանագրի վարձակալության տալու դեպքում տանտերը կարող է տուգանվել։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է իրավական նախագծերի հրապարակման միասնական հարթակից։

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով սահմանվում է, որ գույքը վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնելը չի համարվում ձեռնարկատիրական գործունեություն, եթե գրանցված է սահմանված կարգով։

Իսկ համապատասխան գրանցում չլինելու դեպքում սահմանվում է պատասխանատվության միջոց՝ տուգանք։ Այսպիսով՝ օրենսգրքի 407-րդ հոդվածում՝ կկատարվի հետևյալ լրացումը․ գույքի վարձակալության կամ անհատույց օգտագործման պայմանագրի կնքումից ծագող իրավունքների՝ Կառավարության սահմանած կարգով չգրանցման հայտնաբերման դեպքում գանձվում է տուգանք՝ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի 5 տոկոսի չափով։