Մանկական քաղցկեղի ստացիոնար բուժման մի մասը պետությունն իր վրա է վերցնում. Արսեն Թորոսյան. Տեսանյութ

Մանկական քաղցկեղի ստացիոնար բուժման ծառայությունների մի մասը պետությունն իր վրա է վերցնում. դրա համար 50 մլն դրամ է անհրաժեշտ: Ինչպես տեղեկացնում է Factor.am-ը, այս մասին ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստում հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Մենք որոշել ենք քիմիաթերապիայի ամեն կուրսի համար տրվող գումարը՝ 150 հազար դրամ, դարձնել 250 հազար դրամ: Այս դեպքում հիվանդի ծնողից չեն ուզի կատետր, փոխարինվող այլ պարագաներ, պալատի գումար և այլն»,- ասաց նա: Մանրամասները՝ տեսանյութում: