Դեսպան Կաժոյանն իր հավատարմագրերը հանձնեց Վիետնամի նախագահին

Դեսպան Կաժոյանն իր հավատարմագրերը հանձնեց Վիետնամի նախագահին
Դեսպան Կաժոյանն իր հավատարմագրերը հանձնեց Վիետնամի նախագահին

Օգոստոսի 7-ին Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահրամ Կաժոյանն իր հավատարմագրերը հանձնեց Վիետնամի նախագահ Նգույեն Ֆու Չոնգին (Nguyen Phu Trong)․

Հավատարմագրերի հանձնման պաշտոնական արարողությունից հետո կայացած հանդիպման ընթացքում ՎՍՀ նախագահ Նգույեն Ֆու Չոնգը ողջունեց դեսպանին և մաղթեց հաջողություն և բեղմնավոր աշխատանք Վիետնամում՝ վստահություն հայտնելով, որ վերջինս կգործադրի բոլոր հնարավոր ջանքերը` Վիետնամի հետ երկկողմ հարաբերություններն առավել ամրապնդելու և ընդլայնելու ուղությամբ:

Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը։