Ադրբեջանցի զինվորների գրեթե բոլորի գրպաններում եղել են ներարկիչներ․ ԱՀ նախագահի խոսնակ

Ադրբեջանցի զինվորների այն դիակները, որոնք հայտնաբերվել են Արցախի տարածքում, գրեթե բոլորի գրպաններում եղել են ներարկիչներ։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը: 

«Սա խոսում է այն մասին, որ Ադրբեջանը պատերազմի է ուղարկում իր զինվորներին արդեն թմրեցված վիճակում։ Սա միանշանակ ռազմական հանցագործություն է»,- նշեց Պողոսյանը։