Սոչիում հատուկ ուշադրություն կդարձվի ԵՏՄ-ին Հայաստանի միանալու գործընթացին

Սոչիում հատուկ ուշադրություն կդարձվի ԵՏՄ-ին Հայաստանի միանալու գործընթացին
Սոչիում հատուկ ուշադրություն կդարձվի ԵՏՄ-ին Հայաստանի միանալու գործընթացին

Օգոստոսի 9-ին Սոչիում նախատեսված Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահների հանդիպման ժամանակ հատուկ ուշադրություն կդարձվի Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանը միանալու գործընթացին: Այս մասին հղում անելով Կրեմլի պաշտոնական հաղորդագրությանը, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Ըստ աղբյուրի, Կրեմլի մամուլի ծառայությունը հաղորդում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ծրագրված երկկողմ հանդիպումների մասին, հնարավոր եռակողմ հանդիպման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, հայ – ադրբեջանական սահմանին ու ղարաբաղյան շփման գծում լարվածության աճի խնդիրների սպասվող քննարկման մասին որևէ բան հաղորդագրությունում ասված չէ:

«Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում կարծիքներ կփոխանակվեն երկրների միջև քաղաքական, առևտրատնտեսական ու մարդասիրական փոխգործողության հետագա զարգացման շուրջ», – փոխանցում է Կրեմլը: