ԱԱԾ աշխատակիցները ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի պետի հետ լքել են շենքը․ Factor.am

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մի քանի աշխատակիցներ այցելել են Ոստիկանության Երևան քաղաքի Դավիթաշենի տարածքային բաժանմունք։

Factor.am-ի թղթակիցը տեղում պարզեց, որ ԱԱԾ աշխատակցիները այս պահին դադարեցրել են իրենց գործողությունները և Դավիթաշենի ոստիկանության բաժանմունքի պետին իրենց հետ տարել են։ Թե ինչ գործի շրջանակներում և ինչ կարգավիճակով դեռևս հայտնի չէ։