Այս խորհրդարանը դառնալու է Փաշինյանի իշխանության վերջի սկիզբը.Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Այս խորհրդարանը դառնալու է Փաշինյանի իշխանության վերջի սկիզբը

Մի քանի ժամից մեկնարկելու է նոր ԱԺ-ի անդրանիկ նիստը։Ութերորդ գումարման ԱԺ-ից որևէ սպասելիք չունեմ։

Դեռ մինչև ընտրություններն եմ նշել, որ գործող իշխանության մեխանիկական վերարտադրությունը կամ նախկինների ռևանշիզմը երկիրը կանգնեցնելու են նոր ճգնաժամի, ֆորս-մաժորային իրավիճակների, նոր արտահերթ ընտրությունների կամ հեղափոխական իրավիճակների առջև։

Ընտրություններից հետո կարծիքս միայն ամրապնդվել է, մանավանդ, որ ԱԺ-ն բաղկացած է միայն այն ուժերից, որոնք առանձին վերցրած ու հավաքականորեն խորհրդանշում են Հայաստանի համապարփակ ճգնաժամը։Այս խորհրդարանը դառնալու է Փաշինյանի իշխանության վերջի սկիզբը, բայց նաև կոտրելու է նախկինների հետ կապված մի շարք միֆեր։

Իսկ առայժմ վայելեք այն տրագիկոմեդիան, որը մեկնարկու է այսօր։ Այն դառնալու է մեր գաղջ իրականության մասը առաջիկա մեկ-երկու տարիներին»։