Առաջին նիստն է գումարել Արցախի ջրային ռեսուրսների կառավարման և էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգերը մշակող աշխատանքային խումբը

Սեպտեմբերի 6-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության նախագահի կարգադրությամբ ստեղծված՝ ջրային ռեսուրսների կառավարման և էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգերի մշակմամբ զբաղվող աշխատանքային խմբի առաջին նիստը։

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի գրասենյակից: Աշխատանքային խմբի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Սամվել Շահրամանյանը տեղեկացրել է, որ համաձայն Հանրապետության նախագահի կարգադրության, խումբը մշակելու է համապատասխան հայեցակարգերի նախագծեր, որոնք սահմանված ժամկետում ներկայացվելու են պատկան մարմիններին՝ հետագա ընթացքավորման նպատակով։

Նիստի ընթացքում աշխատանքային խմբի անդամները քննարկել են նախանշվող աշխատանքների կազմակերպման և իրականացման հետ կապված հարցերը։