«Մենք կմիջամտենք, եթե ստանանք տեղեկություններ ընտրակաշառքների, խախտումների վերաբերյալ». Արթուր Վանեցյան

«Մենք կմիջամտենք, եթե ստանանք տեղեկություններ ընտրակաշառքների, խախտումների վերաբերյալ». Արթուր Վանեցյան
«Մենք կմիջամտենք, եթե ստանանք տեղեկություններ ընտրակաշառքների, խախտումների վերաբերյալ». Արթուր Վանեցյան

Ազգային անվտանգության ծառայությունը երկու նոր բաժին է բացելու` կիբեռհանցագործությունների դեմ պայքարի եւ տնտեսական անվտանգության եւ կոռուպցիայի հակազդման բաժինները` Ծաղկաձորում Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպմանը ասում է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

«Տնտեսական անվտանգությունը լայն գործառույթներ է ենթարդում, ասենք, ցորենի պաշարները Հայաստանում, մարդիկ ցորեն են բերում, արտադրում են, այդ ամենը պետք է ճիշտ գնահատել, մեր պետության պարենային անվտանգության շրջանակներում: Կամ, օրինակ, մեր ջրային ռեսուրսների օգտագործումը պետք է դիտարկենք»,- նշում է Վանեցյանը` հավելելով, որ այս երկու ստորաբաժանումները նոր մասնագետների են նաեւ աշխատաքի ընդունելու:

«Սա խորհրդային բխսս-ը չի լինելու կամ ԱԱԾ-ի 4-րդ վարչությունը: Նոր կադրեր էլ կընդունենք, մեր կադրերն էլ կօգտագործենք: Նեղ մասնագիտական հարց է եւ լուրջ մասնագետներ են պետք թե տնտեսական անվտանգության, թե տեղեկատվական անվտանգության ապահովման համար»,- հավելում է նա:

ԱԱԾ ղեկավարը նաեւ տեղեկացում է, որ ներկայում թվայնացվում է ԱԱԾ արխիվը, որի գաղտնիության ժամկետը լրացած մասը բաց է լինելու ուսումնասիրությանեւ հետազոտության համար:

Վանեցյանը նաեւ հայտարարում է, որ ԱԱԾ-ն որեւէ մասնակցություն չի ունենալու ընտրությունների գործընթացում, «ընտրությունների ընթացքին չի միջամտելու».

«Ցավոք սրտի, նախկինում եղել են բացասական երեւույթներ, որոնցում ներգրավված են եղել ԱԱԾ աշխատակիցներ, հիմա մենք կմիջամտենք, եթե ստանանք տեղեկություններ ընտրակաշառքների, խախտումների վերաբերյալ»:

ԱԱԾ տնօրենը նաեւ տեղեկացնում է, որ 79000 օտարերկրացու, որոնք անցանկալի անձ էին որակված, դուրս են գրել անցանկալի անձանց ցանկից:

Սառա Խոջոյան

MediaLab.am