Հեռացի´ր հանուն Հայաստանի, հեռացե՛ք, Աստծո սիրուն, հեռացեք․ Թևան Պողոսյանը՝ Փաշինյանին և նրա իշխանությանը

Լուսանկարը՝ Sputnik Արմենիա

Քաղաքական հարցերով վերլուծաբան Թևան Պողոսյանը Մոսկվայում այսօր եռակողմ հանդիպման արդյունքներից հետո իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ախր բանակցելը նույնպես գիտություն է, արհեստ է և արվեստ։ Արվեստին չես տիրապետում. փաստը` քեզանից առաջ երեք նախագահների փոխանցածը 1994-ից մինչ 2018։

Արհեստին չես տիրապետում. փաստը` անվստահությունը քո հետ որևէ պայմանավորվածություն ձեռք բերելու հարցում հենց քո անմիջական շրջապատի և գործընկերների մոտ, բազմաթիվ հակասություններն ու անճշտությունները ասածիցիդ, խոստացածիդ ու իրականության միջև: Գիտությանը չես տիրապետում. փաստը` հոկտեմբերի սկզբից մինչ օրս բանակցածիդ բոլոր արդյունքները։

Հեռացի´ր հանուն Հայաստանի։ Հեռացե՛ք, Աստծո սիրուն, հեռացեք խաղաղ, գիտակցված, գոնե մեկ անգամ առաջնորդվելով Հայաստանի շահով»։