Ապաքինվելուց անմիջապես հետո, պատրաստակամություն եմ հայտնում օժանդակել ՀՀ առողջապահության նախարարությանը՝ որպես բժիշկ և կամավոր․ Կորոնավիրուսով հիվանդ քաղաքացի

Կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Սարհատ Պետրոսյանի հայր՝ Վազրիկ Պետրոսյանը իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է ինչպես է ստանում կորոնավիրուսից բուժումը․

Արդեն 15 օր է, որ հերթաբար 3 օր օրթոփեդիկ, այնուհետև 13 օր Էրեբունի բժշկական կենտրոնի կորոնավիրուսի նորաստեղծ բաժանմունքում եմ պառկած եղել։

Ցավալիորեն, անդառնալի, անասելի մեծ կորուստ ունեցանք ընտանիոք, բայց այդ մասին ուրիշ առիթով։

Այս բուժման գործընթացում ընդհանրապես երկու բուժկենտրոնների բուժանձակազմը, իսկ հատկապես Հարություն Քուշկյանի հիմնադրած Էրեբունի բժշկական կենտրոնի բուժաշխատողները կատարել և կատարում են մարդկային, մասնագիտական բարձրագույն աշխատանք։

Սրանով ցանկանում եմ շնորհակալություններ հայտնել Էրեբունի բժշկական կենտրոնի բոլոր բուժաշխատակազմին, մասնավորապես Վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ Հարություն Մանգոյանին, գլխավոր տնօրենի տեղակալ, թերապիայի գծով Հասմիկ Սաիյանին և բուժքույր Թեհմինե Սարգսյանին։

Ես վստահ եմ՝ ՀՀ առողջապահության համակարգի ամբողջ բուժանձնակազմը, նույն ջանադրությամբ ու ոգով, պայքարում են այս անտեսանելի թշնամու դեմ։

Ու սրանով ապաքինվելուց անմիջապես հետո, իմ պատրաստակամություն եմ հայտնում օժանդակել ՀՀ առողջապահության նախարարությանը՝ որպես բժիշկ և կամավոր։

Դիմակ կրե’ք, պահպանե’ք սոցիալական հեռավորություն և մնացեք տանը, եթե կարող եք: Հայաստանը հաղթելու է կորոնավիրուսին։

Արդեն 15 օր է, որ հերթաբար 3 օր օրթոփեդիկ, այնուհետև 13 օր Էրեբունի բժշկական կենտրոնի կորոնավիրուսի նորաստեղծ…

Gepostet von Vazrik Petrosyan am Montag, 8. Juni 2020