Վրաստանում ամբողջությամբ պատվաստվել է բնակչության 41%-ը

Վրաստանում շարունակվում է կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացը։ Ըստ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի (NCDC)՝ հունվարի 12-ի դրությամբ իրականացվել է 2 577 637 պատվաստում։ Մեկ դոզայով պատվաստվել է 1 302 036 քաղաքացի կամ չափահաս բնակչության 45,3%-ը։ Երկու դոզայով (ամբողջական) պատվաստվել է 1 179 411 քաղաքացի՝ չափահաս բնակչության 41,1%-ը, գրում է Aliq.ge-ն։

Խթանիչ դոզայով պատվաստվել է՝ 94 457 քաղաքացի։

Հունվարի 11-ին իրականցվել է՝ 10 688 պատվաստում։ Ամենաշատ պատվաստումն արվել է մայրաքաղաք Թբիլիսիում՝ 4 724։

Մյուս շրջաններում պատկերը հետևյալն է.

  • Իմերեթի՝ 1 138
  • Սամեգրելո-Զեմո Սվանեթի՝ 925
  • Աջարիա՝ 910
  • Կախեթի՝ 837
  • Քվեմո Քարթլի՝ 720
  • Շիդա Քարթլի՝ 535
  • Գուրիա՝ 455
  • Սամցխե-Ջավախեթի՝ 192
  • Մցխեթա-Մթիանեթի՝ 174
  • Ռաճա-Լեչխումի-Զեմո Սվանեթի՝ 78