Արմավիրի և Արարատի մարզերում կանխատեսվում է մինչև -4 C ջերմաստիճան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ մարտի 28-ի և 29-ի գիշերը ՀՀ Արմավիրի և Արարատի մարզերում կանխատեսվում է մինչև -4 C ջերմաստիճան։

ՀՀ էկոնոմիկային նախարարությունն էլ տեղեկացնում է, որ նշված ջերմաստիճանի 5 ժամից ավելի պահպանվելու դեպքում ծաղկած ծիրանի այգիներում անհրաժեշտ է ձեռնարկել համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ։

Միաժամանակ, տեղումնառատ եղանակով պայմանավորված, սնկային հիվանդությունների զարգացումը կանխելու նպատակով, խորհուրդ է տրվում պարտադիր կերպով կազմակերպել բույսերի պաշտպանության միջոցառումներ։