Երևանի Աջափնյակ վարչական շրջանում վթարային ջրանջատում է

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված` ս.թ. մարտի 29-ին` ժամը 12.30-20.00, կդադարեցվի Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Նազարբեկյան, Նորաշեն, Գ-1 թաղամասերի, Սիլիկյան հին խճուղու, Բեկնազարյան, Չաուշի փողոցների, Մազմանյան փող. 5/1, 5/9, Բաշինջաղյան փող. 188, 192, 196, 198 և Բաշինջաղյան 2-րդ նրբ. 6, 8, 10, 12 համարների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: