Արմեն Գրիգորյանը ընդունել է Միխայել Զիբերտի գլխավորած պատվիրակությանը

Նոյեմբերի 24-ին ընդունել եմ ԵՄ Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով կառավարող տնօրեն Միխայել Զիբերտի գլխավորած պատվիրակությանը:Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինը:

Ողջունելով պատվիրակության այցը Հայաստան՝ ընդգծել եմ ԵՄ դիտորդական կարողությունների առաքելության ու ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելության դերակատարությունը՝ տարածաշրջանում անվտանգային միջավայրի ամրապնդման հարցում:

Զրուցակիցներիս հետ մտքեր ենք փոխանակել առաքելությունների կողմից իրականացվող ընթացիկ գործողությունների վերաբերյալ»,- գրել է Գրիգորյանը։