ՄՊՀ-ն «սև ուրբաթին» ընդառաջ նախազգուշացնում է

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանը «սև ուրբաթին» ընդառաջ այսօր հիշեցրել է զեղչերի և այլ ակցիաների օրենսդրական կարգավորումները։

Նա հիշեցրել է, որ ՄՊՀ-ն լայնածավալ մշտադիտարկման աշխատանքներ է իրականացրել տարբեր ոլորտներում՝ կենցաղային տեխնիկա, հագուստ, շինանյութ և այլն, ավելի քան 80 ակցիաներ են դիտարկվել, որի արդյունքներով շուրջ 40 տնտեսավարողների նկատմամբ վարույթներ են հարուցվել: Ըստ Մարկոսյանի՝ տնտեսվարողների մեծ մասն ընդունել է իրավախախտման փաստը՝ հիմնականում դա պայմանավորելով նոր կարգավորումների մասին իրազեկման պակասով:

Հարուցված վարույթների արդյունքում Հանձնաժողովը իրավախախտումներ թույլ տված տնտեսավարողների նկատմամբ շուրջ 100 մլն դրամի չափով տուգանք է կիրառել:

Մարկոսյանի խոսքով, Սև ուրբաթի շրջանակում ևս մշտադիտարկումներ են իրականացվելու։