Արտակարգ պատահար ՀՀԿ-ի հանրահավաքին. այրվածքներ, տուժածներ, սարսափածներ, իսկ նախընտրական «միջոցառումը» շարունակվում է

Արտակարգ պատահար է տեղի ունեցել քիչ առաջ Հանրապետության հրակարապում, ուր ՀՀԿ-ն ԱԺ ընտրությունների նախընտրական վերջին հանրահավաքն էր կազմակերպված:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է «Մեդիալաբի» լրագրողը, ՀՀԿ-ին սատարող բազմաթիվ երիտասարդներ, որոնց ձեռքերում գազով լցված սպիտակ փուչիկներ են եղել տարբեր աստիճանի այրվածքներ են ստացել այն բանից հետո, երբ այդ փուչիկները անհասկանալի պատճառով բռնկվել են սկսվել են այրվել ու պայթել:

Ըստ ականատեսի սկվել է խուճապային իրավիճակ: Դեպքի վայր են ժամանել հրշեջ մեքենաներ, շտապօգնության մեքենաներ եւ ոստիկանները:

Դեռեւս պաշտոնական հաղորդագրություն տուժածների թվի եւ այրվածքների աստիճանների մասին չկա: Սակայն ինչպես հաղորդում է «Մեդիալաբի» լրագրողը, նույնիսկ այս արտակարգ իրավիճակից հետո ՀՀԿ-ն չի դադարեցրել հանրահավաքը:

«Ահավորն այն է, որ նույնիսկ այդ ամենից հետո, երբ բոլորը շոկային վիճակում են, հայտարարվեց, որ հանրահավաքը շարունակվում է»:

Լուսանկարները՝ Photolure

© Medialab.am