ՀՀ-Արցախ անցակետերում մեծ է բուժսանիտարական հենակետերի դերը

Նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումների շրջանակում կարեւորվում է ՀՀ-Արցախ անցակետերում բուժսանիտարական հենակետերի դերը։ Այն առավել կատարելագործելու նպատակով՝ շուտով տեղերում կիրականացվի այցելուների թեսթավորում, որը կկատարեն տեղում հերթապահող բուժքույրերը։ Այս նկատառումով երեկ «Արցախ Բունիաթյանի անվան Քաշաթաղի շրջանային բուժմիավորում» ՊՈԱԿ-ում կազմակերպվել էր դասընթաց հերթապահություն կատարող բուժքույրերի համար։

Բուժմիավորման գործադիր տնօրեն Կարեն Գրիգորյանը տեղեկացրեց՝ Քաշաթաղի շրջանում թեսթավորում կկատարվի «Աղավնո» եւ «Խնձորեսկ» անցակետերում, որոնք գործում են մարտի կեսերից։ Դասընթացները բուժքույրերի համար անցկացրեցին ԱՀ «Հանրապետական բժշկական կենտրոնի» գործադիր տնօրենի տեղակալ Արեւհատ Ալեքսանյանը, լաբորատորիայի բաժնի բժիշկ Լարիսա Պետրոսյանը եւ նույն բաժնի բուժքույր Ռիմա Հարությունյանը։ Պահպանելով համավարակի տարածումը կանխարգելող կանոնակարգը՝ բանախոսները ներկայացրեցին թեսթավորման աշխատանքը, կանոնները։ Օրվա ընթացքում հանրապետական բժշկական կենտրոնի մասնագետներն աշխատեցին նաեւ շրջանի զորակոչիկների հետ։

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում։