«Մարդիկ ազատ են՝ արտահայտելու իրենց կարծիքը». ԱՄՆ դեսպանը Սերժ Սարգսյանի ՝ ԵԺԿ ամբիոնից արած հայտարարության մասին. Տեսանյութ

Այն, ինչ ես տեսնում եմ Հայաստանում, դրական էներգիայով լի են, ջանքեր են գործադրվում բարեփոխումների ուղղությամբ։

Այս մասին այսօր՝ «Կարիերայի և ձեռներեցության տոնավաճառի» ընթացքում լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։ «Ուրախությամբ եմ նշում, որ մեր աջակցության ծավալներն ավելացվել են՝ հաշվի առնելով այն ներուժը, հանձնառությունը, որը մենք տեսնում ենք Հայաստանի կառավարության կողմից»,- ընդգծեց դեսպանը։ «Մեր ուղերձն այն է, որ ներդրումների համար պետք է ապահովվեն խաղի հավասար պայմաններ, թափանցիկություն, կանխատեսելիություն և որոշումների կայացման հստակ գործընթաց»,- ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը։

Ի պատասխան Factor.am-ի հարցին, թե ինչպես է մեկնաբանում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ օրերս ԵԺԿ ամբիոնից հնչեցրած այն հայտարարությունը, թե Հայաստանում ժողովրդավարությանը սպառնացող վտանգավոր զարգացումներ են տեղի ունենում, ԱՄՆ դեսպանն ասաց․ «Կարծում եմ՝ Հայաստանի համար դրական է այն, որ մարդիկ, որոնք կառավարության հետ համամիտ չեն, ազատ են հայտնել իրենց կարծիքը, համաձայնությունը»։

Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում։