Հնդկաստանում մեկ օրում նոր կորոնավիրուսով վարկաման հայտնաբեվրած դեպքերի քանակը կազմել Է 55 078, ինչը դարձել Է ամենաբարձր ցուցանիշը համավարակի ամբողջ ընթացքում: Ինչպես հուլիսի 31-ին իր կայքում հաղորդել Է Հնդկաստանի առողջապահության եւ ընտանիքի բարեկեցության նախարարությունը, վարակվածների ընդհանուր թիվն, այդպիսով, հասել Է 1 638 870-ի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հնդկաստանում երկրորդ օրն անընդմեջ արձանագրվել Է հիվանդացածների քանակի ռեկորդային աճ, նախօրյակին այն կազմել Է 52 123: Ավելի վաղ ախտահարվածների թվի ամենամեծ թռիչքն արձանագրվել Էր հուլիսի 27-ին՝ 49 931: Առողջապահության նախարարության տվյալներով՝ 24 ժամում մահացու վախճանների թիվն ավելացել Է 779-ով եւ հասել 35 747-ի:
Միացյալ Նահանգների Ջոնս Հոփքինսի համալսարանի գնահատումներով՝ Հնդկաստանը մահերի թվով առաջ Է անցել Իտալիայից (35 132) եւ այդ ցուցանիշով դուրս եկել հինգերորդ տեղը (ԱՄՆ-ից, Բրազիլիայից, Մեծ Բրիտանիայից եւ Մեքսիկայից հետո): Հնդկաստանը վարակման հայտնաբերված դեպքերի քանակով աշխարհում մնում Է երրորդ տեղում ԱՄՆ-ից եւ Բրազիլիայից հետո: Ներկայումս Հնդկաստանում բուժում Է անցնում կորոնավիրուսի վարկով 545 318 հիվանդ, առողջացածների թիվը կազմել Է 1 057 805: Հնդակաստանում վարակվածների ընդհանուր թվով առաջատարներ են մնում Մահարաշտրայի (411 798) եւ Թամիլանդի (239 978) նահանգները, ինչպես նաեւ Դելիի ազգայն մայրաքաղաքային օկրուգը (134 403), հաղորդել Է ՏԱՍՍ-ը: