ԱԺ-ի ծեծկռտուքով ՀՔԾ-ն կզբաղվի․ Factor TV

ԱԺ-ի միջադեպի տեսանյութն ու ԶԼՄ հրապարակումներն ուղարկվել են ՀՔԾ՝ նյութեր նախապատրաստելու համար։ Այս մասին Factor.am-ին փոխանցում են Գլխավոր դատախազությունից։

Հիշեցնենք, որ մայիսի 8-ին ԱԺ-ում ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի սուր ելույթի ընթացքում տեղից միջամտեց Սասուն Միքայելյանը՝ ասելով՝ «հոպար, կցխեմ», ապա ձեռքը տարավ ջրի շշին, որը նրա սեղանից հեռացրեց կողքին նստած Անդրանիկ Քոչարյանը։

Դրանից հետո Միքայելյանը մոտեցավ ամբիոնին և հարվածեց ամբիոնից իջած Մարուքյանին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։