Բաքվում շարունակվում է Վագիֆ Խաչատրյանի գործով դատավարությունը. «Ազատություն»

«Ազատություն» – Ավելի քան 30 տարի առաջ ցեղասպանություն կատարելու համար մեղադրվող Վագիֆ Խաչատրյանն այսօր Բաքվի դատարանում ցուցմունք է տվել ու կրկին հերքել իրեն վերագրվող ադրբեջանական մեղադրանքները։ Ըստ տեղական լրատվամիջոցներին՝ 70-ամյա արցախցի տղամարդը ասել է, թե Մեշալի գյուղում տեղի ունեցած իրադարձությունների համար մեղավոր են՝ «Հայաստանից ու արտասահմանից եկած դաշնակցության անդամները» ու թե «գյուղի վրա հարձակումը նախօրոք մշակվել է Ստեփանակերտում»։

Մեշալին, որ արցախցիներին հայտնի է Լեսնոյ անվամբ, Խաչատրյանի ծննդավայրից՝ Ասկերանի Պատարա գյուղից մի քանի կիլոմետր է հեռու։

Այսօր զինվորական դատարանում ցուցմունք տվող, Բաքվի ներկայացմամբ, տուժողներին 70-ամյա Խաչատրյանը հակադարձում է ադրբեջաներենով՝ պարբերաբար միջամտելով նրանց ելույթներին։

Իսկ Բաքվի ռազմական դատարանում որպես տուժող ներկայացող ադրբեջանցիները պնդում էին, թե ճանաչել են Խաչատրյանին, արցախցուն մեղադրում են իրենց հարազատների սպանության, պատանդառության համար։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նրանք դատարանից պահանջում են Խաչատրյանին ցմահ ազատազրկման դատապարտել։

Մինչդեռ տարեց տղամարդու հարազատները բազմիցս, ու երեկ նաև հենց ինքը՝ Վագիֆ Խաչատրյանը դատարանում հայտարարել էր, որ ինքը սովորական վարորդ է եղել, ոչ մի ռազմական գործողության այդ ընթացքում չի մասնակցել, զինվորական պաշտոն չի զբաղեցրել։

Ավելին՝ սկզբնաղբյուրում