Արցախում հաշվառված տնազուրկ քաղաքացիների ընդհանուր թիվը 20 347 է, որից ժամանակավոր կացարաններով ապահովվել է 4101 բնակիչ

Արցախում հաշվառված տնազուրկ քաղաքացիների ընդհանուր թիվը 20 347 է, որից ժամանակավոր կացարաններով ապահովվել է 4101 բնակիչ (1014 ընտանիք):

Ասկերանի շրջանում տեղավորվել է 569 բնակիչ (137 ընտանիք), Մարտակերտի շրջանում՝ 130 բնակիչ (30 ընտանիք), Մարտունու շրջանում՝ 202 բնակիչ (47 ընտանիք), Ստեփանակերտ քաղաքում՝ 3200 բնակիչ (800 ընտանիք):

Ժամանակավոր կացարաններով ապահովելու աշխատանքները շարունակվում են:

ԱՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն