Զինվորը բողոքել է «Չենք լռելու»-ին (հեռախոսազրույցի ձայնագրություն)

Զինվորը բողոքել է «Չենք լռելու»-ին (հեռախոսազրույցի ձայնագրություն)
Զինվորը բողոքել է «Չենք լռելու»-ին (հեռախոսազրույցի ձայնագրություն)

«Ինչպես արդեն հաղորդվել էր, «Չենք լռելու»-ի և Պաշտպանության նախարարության պայմանավորվածության համաձայն, առավել աղաղակող դեպքերը բացահայտվելու են բացառապես հրապարակավ: Այսօրվա բացահայտումը հենց այդ շարքից է»,- հայտնում է «Չենք լռելու» նախաձեռնությունը:

Նախօրեին «Չենք լռելու»-ի թեժ գծին զանգահարել է Տավուշի մարզի զորամասերից մեկի զինվոր, 1992թ. ծնված երևանցի Հովհաննես Մուշեղի Եսայանը:

Նա հայտնել է, որ, ընդվզելով զորամասում տիրող խտրականության դեմ, իր դեմ է լարել իր պետերին` ի դեմս գնդի հրամանատար, գնդապետ Սեյրան Ղազարյանի և շտաբի պետ, փոխգնդապետ Արթուր Կիրակոսյանի:

Վերջիններս, ըստ զինվորի, օգտագործելով կենցաղային վեճը, որոշում են կայացրել հաշվեհարդար տեսնել նրա հետ` ուղարկելով դատարան: Հովհաննես Եսայանի խոսքերով, զորամասի ղեկավարությունը, սխալ նյութեր տրամադրելով իրավապահ մարմիններին, հոգացել է, որպեսզի նա երկամսյա կալանքի դատապարտվի:

Դատարանի վճիռը մտել է օրինական ուժի մեջ, բայց զորամասի ղեկավարությունը այն չի տրամադրում զինվորին: Ըստ Հովհաննեսի, դա արվում է, որպեսզի սպառվի դատական բողոքարկման համար օրենքով նախատեսված 10-օրյա ժամկետը:

Հեռախոսազրույցը ձայնագրվել և տարածվում է զինվորի խնդրանքով: Հեռախոսազրույցի ձայնագրությունն այսօր առավոտյան ուղարկվել է Պաշտպանության նախարարություն:

Հեռախոսազրույցի ձայնագրությունը. http://www.youtube.com/watch?v=1xQe3LYIjbM&feature=player_embedded

© Medialab.am