12 տարին չլրացած բնակչի հետ սեքսուալ գործողություններ է կատարել. խափանման միջոց ընտրվել է կալանավորումը

ԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչության երկրորդ քննչական բաժնում վարույթ է ընդունվել ԱՀ Մարտունու շրջանի Հաղորտի համայնքի 1958թ. ծնված բնակչի կողմից  2020թ. հունիս ամսից մինչև 2021թ. հունիսի 05-ն ընկած ժամանակահատվածում ակնհայտ 12 տարին չլրացած նույն համայնքի 2012թ. ծնված  բնակչուհու հետ պարբերաբար սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու  դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:

Այդ մասին հայտնում են Արցախի Քննչական կոմիտեից։

ԱՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

1958թ. ծնված բնակչի նկատմամբ որպես խափանման միջոց  ընտրվել է կալանավորումը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: