ԱՀ նախագահը մասնակցել է Գարեգին Բ կաթողիկոսի հանդիսապետությամբ Ստեփանակերտում մատուցված պատարագին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 6-ին Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարում մասնակցել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի հանդիսապետությամբ մատուցված Սուրբ պատարագին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, պատարագին մասնակցել են  Արցախի Հանրապետության երկրորդ և երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը, գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչներ, անվտանգության խորհրդի անդամներ։