Իսպանիայի տրանսպորտի նախարար Օսկար Պուենտեն հայտարարել է հրաժարականի և խորհրդարանի արտահերթ ընտրություններին չմասնակցելու որոշման մասին։ Այս մասին հայտնում է DPA գործակալությունը։
Նախարարի որոշումը հաջորդել է հոկտեմբերի 28-ին Տոլեդո նահանգի Ուրդա քաղաքի մոտ տեղի ունեցած երկաթուղային վթարին, որի հետևանքով, ըստ վերջին տվյալների, զոհվել է 69 մարդ։
Մադրիդ–Սևիլիա արագընթաց երկաթուղու վրա AVE 2080 ուղևորատար գնացքը բախվել էր կանգնած Iryo 6076 գնացքի վերջին վագոնին։ Բախման հետևանքով երկու վագոն դուրս էր եկել ռելսերից։ Նախնական հաղորդումներով՝ զոհերի թիվը 67 էր, վիրավորվել էր 50 մարդ։
DPA-ի փոխանցմամբ՝ Պուենտեի հրաժարականը անսպասելի էր, քանի որ նա և վարչապետ Պեդրո Սանչեսը նախկինում բացառել էին այդ հնարավորությունը։ Նախարարի հրաժարականը պահանջել էին ընդդիմադիր կուսակցությունները։
Հայտարարությունից ժամեր առաջ Իսպանիայի կառավարությունը հաստատել էր երկաթուղային անվտանգության բարելավման միջոցառումներ, ինչպես նաև զոհերի ընտանիքներին և տուժածներին աջակցելու համար նախատեսված 30 միլիոն եվրոյի փաթեթ։
2026 թվականի սկզբից Իսպանիայում գրանցվել է ուղևորների տուժելով ուղեկցված յոթ երկաթուղային վթար։ Հունվարի 18-ին Ադամուսի մոտ երկու գնացքների բախման հետևանքով զոհվել էր 46 մարդ, ևս 150-ը՝ վիրավորվել։



















